Բրենդ: INSIGHT Professional
Մազերն ուղղացնող նյութ Intech INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Մազերն ուղղացնող Intech INSIGHT Professional նյութը պարունակում է օրգանական ձիթապտղի յուղ և հարթեցնող ֆիտոկոմպլեքս (արգանի, կանաչ թեյի, կամելիայի, արևածաղկի և քաղցր նշի սերմերի ֆերմենտացված յուղեր), որոնք պաշտպանում են մազերը հարթեցման ընթացքում:
Բնական բաղադրիչներով հագեցված նյութն ապահովում է առավելագույն անվնաս հարթեցում։
Օգտագործման եղանակ
Ուղղացնող կրեմն օգտագործելուց հետո քսել մազերին Neutralizer for Straightener նյութը: Մազերը բաժանել 4 մասի, նյութը լավ թափահարել, լցնել այն պլաստիկ ամանի մեջ և տարածել մոտավոր 1 սմ հաստության մազափնջերի վրա, թողնել 5 րոպե՝ մազերն ուղիղ պահելով, այնուհետև լվանալ գոլ ջրով, հարդարել վարսահարդարիչով, ըստ արդյունքի՝ նաև կարելի է արդուկել։
Հարթեցնելուց հետո 48 ժամ չլվանալ մազերը։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ