Բրենդ: INSIGHT Professional
Մազի գել ուժեղ ֆիքսացիա Styling INSIGHT Professional 250 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Մազերին փայլ հաղորդող գելը, որը հարմար է բոլոր տեսակի մազերի համար, ապահովում է սանրվածքի կատարյալ տեսք երկար ժամանակ:
Հարստացված է գինկգո բիլոբայի (բույս) և ալոեի էքստրակտներով (օրգանական), որոնք խոնավացնում են մազերը` անթերի հարդարման համար։
Օգտագործման եղանակ
Քսել չոր կամ խոնավ մազերին և հարդարել:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ