Մազի կերատինային հարթեցման հավաքածու ALFAPARF MILANO Lisse Design Keratin Therapy Express Method
Մազերի հարթեցման այս մեթոդի շնորհիվ դուք կունենաք իդեալական հարթ մազեր։
Հարստացված լինելով Kera-Collagen կոմպլեքսով և բաբասուի յուղով՝ հարթեցնում և ենթարկվող են դարձնում մազերը՝ հաղորդելով մետաքսանման փայլ:
Լրակազմ.
1) Խորապես մաքրող շամպուն Lisse Design 40 մլ
2) Հարթեցնող ֆլյուիդ-մուս Marker Lisse Design 100 մլ
4) Խոնավացնող մազի դիմակ Lisse Design 40 մլ
Չի պարունակում՝ սուլֆատներ, հանքային յուղեր, պարաֆիններ։
Օգտագործման քայլերը`
1> Մերսող շարժումներով գլուխը լավ լվանալ (շամպուն Lisse Design 40 մլ), անհրաժեշտության դեպքում կրկնել: Այնուհետև վարսահարդարիչով չորացնել:
2> Մինչ ֆլյուիդ-մուսն օգտագործելը լավ թափահարել: Կրել պաշտպանող ձեռնոցներ:
Մազերը բաժանել 4 մասի, եթե երկար է՝ 6: Ֆլյուիդը քսել 1-2 սմ հաստության մազի շերտերի վրա, մազարմատից 0.5-2 սմ ներքև: Մատներով տարածել, սանր չօգտագործել: Պլաստմասե գլխարկը դնելուց հետո տաքացնել 20 րոպե, գլխարկը հանել և թողնել 5 րոպե սենյակին ջերմաստիճանում:
3> Rehydrating Mask դիմակը քսել մազերին, սանրով տարածել, թողնել 5 րոպե, հետո մազերը լավ լվանալ (կարճ մազերը 15 վայրկյան, երկարը՝ 30 վայրկյան): Չորացնել մազերը (մինչ 80 %)՝ օգտագործելով խոզանակ, որից հետո հարթեցնել մազերը արդուկով (մազի շերտ 0.5 սմ հաստության):
Կախված մազի տեսակից՝ արդուկով մի քանի անգամ պետք է սահեցնել.
• հաստ, բնական մազեր՝ 200°C-210 ° - > 15-18 անգամ,
• նորմալ մազեր՝ 190°C-200°C - > 12 - 15 անգամ,
• ներկած մազեր՝ 170°C-180°C - > 10-12 անգամ,
• բարակ, վնասված, գունաթափված, բնական մոխրագույն մազեր, կարմիր մազեր՝ 160°C-170°C - > 6-8 անգամ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա