Շամպուն ճաղատների համար Doctor Bald Beardburys 200 մլ
Հատուկ տղամարդկանց համար նախատեսված իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները՝ բնական բաղադրիչներով հարստացված, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
Ճաղատների համար նախատեսված շամպունը հատուկ մշակված է գլխամաշկը մաքրելու և խնամելու համար: Այն ունի շատ փափուկ սիլիկոնե մազիկներով Ultra · Clean խոզանակ, որն արդյունավետորեն մաքրում է գլխամաշկը, օգնում ազատվել ճարպից և անհրապույր փայլից: Խոզանակը շարժական է, հեշտ մաքրվող և ախտահանվող:
Առանց սուլֆատների և պարաբենների շամպունը պարունակում է բնական էքստրակտներ, որոնք հանգստացնում են գլխամաշկը՝ միաժամանակ ապահովելով խորը մաքրում և ճարպի հեռացում:
Ճաղատների գլխամաշկի խնամքի համար այս շարքը Pure Beauty Global Awards-ի կողմից ստացել է լավագույն նորարարության առաջին մրցանակը:
Բաղադրություն՝ հիդրոգենացված գերչակի յուղ PEG-40, ալոե վերայի, համամելիսի (Hamamelis) և ուրցի էքստրակտներ, մենթոլ, վիտամին E և այլն:
Օգտագործման եղանակ
Ultra · Clean խոզանակով շրջանաձև և մերսող շարժումներով շամպունը տարածել գլխամաշկին, հետո լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա