Բրենդ: INSIGHT Professional
Չեզոքացնող դիմակ Post Chemistry INSIGHT Professional 500 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional դիմակն իդեալական է մազերը գունաբացելուց, ներկելուց հետո բնական pH-ը վերականգնելու և կուտիկուլները փակելու համար:
Post Chemistry դիմակը, որը պարունակում է ֆիտոկերատին և պաշտպանիչ ֆիտոկոմպլեքս (ազնվամորու, սև հաղարջի և նռան էքստրակտներ)՝ առավելագույն խոնավացման համար, բարելավում է մազերի առաձգականությունը, օգնում ավելի երկար պահպանել գեղեցիկ գույնը՝ երաշխավորելով մազերի պաշտպանությունն ու առողջ տեսքը:
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 5-10 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 500 մլ