Բրենդ: INSIGHT Professional
Չոր շամպուն Daily Use INSIGHT Professional 40 գ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (99%) հագեցված շամպունը մաքրում և թարմացնում է գլխամաշկը։ Այն մի քանի վայրկյանում ձեր մազերին կհաղորդի աննկարագրելի ծավալ։
Daily Use չոր շամպունը պարունակում է նիմի (բույս) յուղ և պլանկտոնի էքստրակտ (ջրիմուռների էքստրակտ)։
Օգտագործման եղանակ
Փոքր քանակությամբ տարածել չոր մազերի արմատներին, մերսել, մի քանի րոպե հետո զգուշորեն սանրել մազերը։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 40 գ