Անվճար առաքում
բոլոր պատվերների համար
(մին. 4900 դրամ)
Առաքում և վճարում
Առաքում ՀՀ - ում
1.Ընդհանուր տեղեկություններ
- Կայքում տրված պատվերն իրենից ներկայացնում է ընկերությանը ձեր կողմից արված առաջարկություն`գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե կայքի ձեր էջում ձեր պատվերի հայտը հաստատվում է ընկերության կողմից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը համարվում է ընկերության և ձեր միջև կնքված պայմանագիր:
- Global Beauty-ում դուք ընտրում եք ձեր նախընտրած ապրանքը (ները), նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Օրինակ`դուք կարող եք առաքիչին հուշել, թե ինչպես հեշտությամբ գտնել ձեր հասցեն: Ընկերության առաքիչը կարող է կապ հաստատել ձեզ հետ և ճշտումներ կատարել:
- Պատվիրելու համար նվազագույն արժեքը կազմում է 4900 դրամ:
2. Գինը, աշխարհագրությունը և ժամանակացույցը
- Կայքն իր առաքումն իրականացնում է ՀՀ և ԼՂՀ ամբողջ տարածքում:
- Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզեր առաքումն իրականացվում է անվճար, մնացած մարզեր՝ Հայփոստի միջոցով:
3. Պատվերի կատարումը, կարգավիճակը և պատմությունը
- Կայքում մուտք գործելուց հետո դուք կարող եք պատվիրել ձեր նախընտրած ապրանքը (ները): Պատվերը հաստատվում կամ մերժվում է 10-15 րոպեների ընթացքում: Դուք կարող եք ձեր անձնական էջում հետևել պատվերների պատմությանը և կարգավիճակին («Ընթացիկ», «Հաստատված», «Չհաստատված»), ինչպես նաև տեսնել զամբյուղի ընդհանուր արժեքը:
4. Առաքման պայմանները
- Կայքի աշխատանքային ժամերն են 10:00-18:00: Պատվերները ընդունվում են օրվա ցանկացած ժամի, սակայն հետագա գործողությունները իրականացվում են միայն կայքի աշխատանքային ժամերին (պատվերի հաստատում, մերժում, առաքում և այլն):
- Հնարավոր են դեպքեր, երբ դուք պատվերը ձևակերպելուց հետո մտաբերում եք այլ ապրանքներ, որոնք հարկավոր էր պատվիրել կամ առաջանում է այդպիսի անհրաժեշտւթյուն: Այդ դեպքում դուք կարող եք ձևակերպել նոր պատվեր և կապվելով մեզ հետ, տեղեկացնել, որ այդ պատվերը անհրաժեշտ է առաքել նախորդ պատվերի հետ միասին:
- Մեկ պատվերի շրջանակներում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցե:
5. Վճարում
Վճարման եղանակները
- Կայքում պատվերի համար վճարումն իրականացվում է մի քանի եղանակով՝
- Կանխիկ
Կանխիկ վճարումն իրականացվում է միայն պատվիրված ապրանքը ստանալու պահին: Դուք ձեր պատվիրած ապրանքի և դրա առաքման դիմաց վճարում եք պատվիրված ապրանքը ստանալիս, կանխիկ գումարով: Այս եղանակով վճարելու համար անհրաժեշտ է ընտրել «կանխիկ» տարբերակը և հաստատել այն: Առաքիչն ապրանքի ընդունման և հանձման ժամանակ ձեզ տրամադրում է ձեր պատվերի հաշիվ-ապրանքագիրը կամ ՀԴՄ կտրոնը:
- Դոլարով կամ այլ արտարժույթով կանխիկ վճարումները չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
- Առցանց վճարում
Կայքում առցանց վճարումներն իրականացվում են Master, Visa, Arca վճարային համակարգերի միջոցով:
- <<Իդրամ>> վճարային համակարգ
Ընտրեք <<Իդրամ>>-ը որպես վճարման տարբերակ և դուք կուղղորդվեք idram.am: Մուտք գործեք ձեր հաշիվ և կատարեք վճարում:
- Հանգստյան և տոնական օրերին կատարված առցանց վճարումները հաստատվում են հանգստյան և տոն օրերին հաջորդող առաջին աշխատանքային օրը:
- Բանկային փոխանցում
Այս տարբերակն ընտրելուց հետո Դուք տեսնում եք մեր հաշվի համարը, որին հարկավոր է փոխանցել պահանջվող գումարը:
- Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Միջազգային Առաքում
1.Ընդհանուր տեղեկություններ
- Կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է ընկերությանը ձեր կողմից արված առաջարկություն`գնելու և առաքման միջոցով ստանալու որև ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված, եթե կայքի ձեր էջում ձեր պատվերի հայտը հաստատվում է ընկերության կողմից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ պատասխանը համարվում է ընկերության և ձեր միջև կնքված պայմանագիր:
- Global Beauty-ում դուք ընտրում եք ձեր նախընտրած ապրանքը (ները), նշում հասցեն, ուր պետք է առաքվի այն, հեռախոսահամարը, ինչպես նաև տալիս հավելյալ տեղեկություններ, եթե դրա անհրաժեշտությունը կա:
2. Պատվերներ և Առաքում
Կախված ընտրված բեռնափոխադրման ծառայությունից՝ globalbeauty.am կայքում տեղադրված պատվերներն առաքվում են ամեն օր: Առաքման գինը տատանվում է կախված ընտրված ծառայությունից, ինչպես նաև առաքման վայրից: Էքսպրես և ստանդարտ առաքումը հասանելի է բոլոր ուղղությունների համար: Առաքման բոլոր համապատասխան տարբերակները, որոնք մատչելի են ձեր պատվերի և ձեր երկրի համար, կցուցադրվեն վճարման պահին:
Էքսպրես առաքում երկրների մեծ մասի համար՝ 3 - 7 օրվա ընթացքում:
Ստանդարտ առաքում երկրների մեծ մասի համար՝ 15 - 45 օրվա ընթացքում:
3. Տուրքեր և Հարկեր
Եթե դուք գնում եք ապրանքներ միջազգային առաքման համար, ձեր պատվերը կարող է ենթակա լինել ներմուծման տուրքերի և հարկերի, որոնք կիրառվում են, երբ փաթեթը հասնում է այդ երկիր:
4. Պատվերի հետևում
Պատվեր կատարելուց հետո դուք նամակ կստանաք, որը պարունակում է ձեր գնման բոլոր մանրամասները: Մենք կարող ենք նաև կապվել ձեզ, եթե հարկավոր լինի լրացուցիչ տեղեկություններ ՝ վճարումը հաստատելու համար: Ձեր պատվերը հաստատվելուց հետո, globalbeauty.am - ը կուղարկի ապրանքները 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Դուք կտեղեկացվեք հետևման համարի և ժամանման մոտավոր ամսաթվի վերաբերյալ: Առաքման ընթացքին կարող եք նաև հետևել «Իմ պատվերներ» բաժնում՝ձեր globalbeauty.am հաշվում:
5. Ո՞ր արժույթով կարող եմ գնումներ կատարել
Ձեր պատվերը գանձվում է ՀՀ դրամով՝ մրցակցային փոխարժեքով:
6. Ե՞րբ է գանձվում իմ քարտը
Եթե վճարում եք դեբետային կամ կրեդիտային քարտով, սովորաբար ամբողջ գումարը վճարվում է այն պահից, երբ ձեր պատվերը պատրաստ է առաքման, սակայն ձեր բանկը կամ քարտը թողարկողը կարող է պատվերի գումարը անմիջապես պահել ձեր հաշվից:
7. Վճարման ո՞ր եղանակներն եք ընդունում
· Visa
· Visa Electron
· MasterCard
8. Իմ անձնական տվյալները ապահով կմնա՞ն:
Մենք ձեր անձնական տվյալները պահում ենք գաղտնի և տրամադրում ենք դրանք միայն ձեր համաձայնությամբ կամ օրինական թույլտվությամբ:
9. Վերադարձի քաղաքականություն
Վերադարձված իրերը պետք է համապատասխանեն մեր վերադարձի քաղաքականությանը. ապրանքները պետք է վերադարձվեն չվնասված, չբացված և չօգտագործված, կցված բոլոր պիտակներով և սկզբնական փաթեթավորմամբ: Խնդրում ենք ձեր գնումները վերադարձնել նույն վիճակում, ինչ ստացել եք: Ցանկացած վերադարձ, որը չի համապատասխանում մեր քաղաքականությանը, չի ընդունվի:
10. Վերադարձի գործընթաց
Ձեր վերադարձրած ապրանքը պետք է հասնի globalbeauty.am - ի պահեստ ստանալու օրվանից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում: Խորհուրդ ենք տալիս ամրագրել ձեր վերադարձի առաքումը ստացման ամսաթվից 7 օրվա ընթացքում`ապահովելու համար, որ այն 14 օրվա ընթացքում հասնի համապատասխան globalbeauty.am - ի պահեստ:
11. Պատվերի չեղարկում
Կախված ձեր բնակության վայրից, կարող եք նաև չեղարկել ձեր պատվերը CCR-ի (Սպառողի պայմանագրեր (Տեղեկատվություն, չեղարկում և լրացուցիչ գանձումներ) 2013 թ. Կանոնակարգերով): Եթե ընտրեք այս տարբերակը, կվերադարձնենք ապրանքի ամբողջ գումարը, սակայն դուք պատասխանատու կլինեք ձեր կողմից պատվիրված ապրանքի առաքման գումարի համար:
12. Վերադարձ
Երբ վերադարձրած ապրանքը հասնի մեր պահեստ, գումարը կփոխանցվի վճարման սկզբնական եղանակով՝ չհաշված առաքման ծախսերը:
13. Վնասված ապրանքներ
Մեր նպատակն է, որ յուրաքանչյուր ապրանք հասնի հիանալի վիճակում, և հուսով ենք, որ միշտ ոգևորված կլինեք ձեր գնումներով: Եթե ապրանքը ստացել եք թերի կամ վնասված վիճակում, կամ եթե այն այնքան էլ չի համապատասխանում կայքի նկարագրությանը, խնդրում ենք հնարավորինս շուտ տեղեկացնել <<Հաճախորդների սպասարկմանը>>:
Սեղմ ժամկետներում կկազմակերպվի նոր ապրանքի փոխարինումը կամ գումարի ամբողջական վերադարձը: