Կտրվածքի մկրատ Gold Line 20155 Diamond E 5.5 JAGUAR®
JAGUAR բարձրորակ մկրատները պատրաստված են հատուկ պողպատից (վանադիումի պողպատ), որը շատ դիմացկուն է, ամուր և երկարակյաց:
Այս պրոֆեսիոնալ մկրատներն ունեն բանալիով կարգավորվող հատուկ պտուտակ, հարմարավետ բռնակներ, որոնք ավելի հարմարավետ և հեշտ են դարձնում վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում են ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Մկրատի այս տարբերակը շատ հարմար է slicing-ի (սահող կտրվածքի) համար:
Փաթեթն իր մեջ ներառում է՝ կլոր ռետինե օղակ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Gold Line 20155
• Տեսակ՝ վարսավիրական մկրատ
• Նյութ՝ վանադիումի պողպատ
• Երկարություն` 5,5''
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ
• Բռնակների ձև՝ Classic
• Քաշ՝ 35 գ