Կտրվածքի տաք մկրատ TCC THE CARECUT 84700 JAGUAR®
JAGUAR® ընկերությունը ներկայացնում է նորարարական, բարձրակարգ TCC THE CARECUT 84700 տաք մկրատը, որը պատրաստված է մոլիբդենային բարձրորակ պողպատից, որն ամուր է, դիմացկուն և երկարակյաց: Մկրատները ստեղծված են առավելագույն անվնաս և ապահով կտրվածքներ կատարելու համար:
Այս մկրատներն ունեն բանալիով կարգավորվող հատուկ պտուտակ, հարմարավետ Offset բռնակներ, որոնք հեշտացնում են վարսահարդարի աշխատանքը` նվազեցնելով ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը:
Մկրատը հարմար է նաև slicing-ի (սահող կտրվածքի) համար:
TCC THE CARECUT 84700 տաք մկրատները տարբերվում են մյուս մկրատներից՝
• հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ չեն վնասում մազերը,
• կանխում են ճյուղավորման առաջացումը,
• պահպանում են բնական խոնավությունը,
• վերաճող մազերը դառնում են ավելի ամուր և առողջ:
TCC THE CARECUT 84700 մկրատն ունի ջերմաստիճանի կառավարման համակարգ՝ ըստ մազերի տեսակի՝
ա) բարակ մազեր ` 100 ºC/212 ºF
նորմալ մազեր ` 120 ºC / 248 ºF
հաստ մազեր ` 140 ºC / 284 ºF
բ) գունաբացված բոլոր տեսակի մազերը խորհուրդ է տրվում կտրել 100 C / 212 ºF սահմանված ջերմաստիճանում:
Մկրատն ունի ջերմապաշտպանիչ շերտ՝ մաշկը չվնասելու համար: Տաք մկրատն ունի նաև ավտոմատ անջատվելու համակարգ (60 րոպե հետո, եթե ոչ մի կոճակ սեղմված չէ):
Փաթեթն իր մեջ ներառում է՝ ջերմակայուն գորգ, կարգավորող բանալի, յուղ, խոզանակ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Gold Line TCC THE CARECUT 84700
• Տեսակ՝ վարսավիրական տաք մկրատ
• Ծածկույթ՝ մոլիբդենային պողպատ
• Երկարություն` 6''
• Բռնակների ձև՝ Offset
• Սնուցման համակարգ՝ հոսանք
• Հոսանքի լարում `100-240V ~ // 50 / 60Hz
• Հզորություն ՝ 20 Վտ
• Լարի երկարություն ՝ 3 մ
• Քաշ (գ)՝ 67