Նոսրացնող մկրատ Xena 43 Plus Silver Line 71600 JAGUAR®
Դարբնոցային հատուկ պողպատից պատրաստված Silver Line Xena JAGUAR® բարձրորակ մկրատներն ունեն պրիզմայաձև 43 ատամիկ, որոնք ապահովում են սահուն և հստակ կտրվածքներ։
Պրոֆեսիոնալ մկրատի Offset հատուկ բռնակները հեշտացնում են վարսահարդարի աշխատանքը, նվազեցնում ձեռքի ծանրաբեռնվածության զգացումը․ դուք կարող եք մի քանի ժամ անընդմեջ աշխատել առանց ավելորդ մկանային լարվածության: Բռնակներից մեկն ունի փոքր-ինչ կորություն՝ առավելագույն հարմարավետության համար:
Դիմացկուն, երկարակյաց մկրատների սրությունը պահպանվում է երկար ժամանակ:
Տուփի մեջ ներառված են՝ ռետինե օղակներ, յուղ, կարգավորող բանալի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Շարք-Մոդել՝ Xena 43 Plus Silver Line 71600
• Նյութ՝ դարբնոցային հատուկ պողպատ
• Քաշ (գ)՝ 52
• Երկարություն`6․0''
• Հատկություններ՝ հանովի հենակ մատի համար, կարգավորվող պտուտակ SMART SPIN
• Բռնակների ձևը՝ Offset