Թարթիչներ ARDELL® 105 Black բնական մազից
Թարթիչներ թափանցիկ հիմքով:
Ardell Professional ընկերության Natural շարքի թարթիչները կատարյալ հավելում են թեթև ցերեկային դիմահարդարման համար: Կրկնում են բնական թարթիչների կորագիծը և ձևը: Այս թարթիչները պատրաստված են 100% բնական մազից:
Բարձրորակ նյութերը թույլ են տալիս օգտագործել թարթիչները մինչև 30 անգամ առանց ձևի դեֆորմացման:
Օգտագործման եղանակ
Խիտ ու երկար թարթիչները բոլոր աղջիկների երազանքն են:
Արհեստական թարթիչներ ամրացնելու մի քանի կանոն, որոնց մասին պետք է իմանան բոլոր աղջիկները:
1. Առաջին հերթին դիմահարդարումը մաքրել, քսուքի միջոցով յուղազրկեք կոպերը: Միայն այս դեպքում կկարողանաք սոսնձել թարթիչները:
2. Թարթիչները գնելիս ուշադրություն դարձրեք դրանց երկարությանը: Եթե դրանք ավելի երկար են, քան ձեր թարթիչները, կտրեք ավելորդ հատվածները:
3. Ձեռքի վրա մի փոքր հատուկ սոսինձ լցրեք ու տարածեք թարթիչների հիմքի հատվածին: Սպասեք մինչև սոսինձը փոքր–ինչ ամրանա:
4. Մեջտեղից բռնեք թարթիչն ու ամրացրեք: Սկսեք ամրացնել աչքի ներսի անկյունից ու աստիճանաբար սեղմելով ամբողջովին ամրացրեք դրանք: Վերջում փոքրիկ փայտիկով զգուշությամբ սեղմեք, որպեսզի ավելի լավ կպնի:
5. Ամրանալու հատվածում սև մատիտ քսեք, որպեսզի թաքցնեք սոսնձի բոլոր հետքերը:
6. Թարթչաներկ տարածելու ընթացքում զգուշությամբ բռնեք թարթիչները, որպեսզի չպոկվեն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ ԱՄՆ
• Տեսակ՝ թարթիչներ