Թարթիչների 6 հավաքակազմ ARDELL® Duralash® սև փնջաձև Individual Knot-Free Flares
Ոչ բոլոր կանայք են ծնվում երկար և փարթամ թարթիչներով, իսկ տղամարդուն հայացքով գերել ցանկանում է յուրաքանչյուրը: Հենց այդ պատճառով արհեստական թարթիչները հրաշալի գտածո են նրանց համար, ովքեր կատարյալ թարթիչներ չունեն:
Ardell ընկերության Individual շարքի թարթիչները կատարյալ հավելում են թեթև ամենօրյա կամ երեկոյան դիմահարդարման համար: Կրկնում են բնական թարթիչների կորագիծը և ձևը:
Այս թարթիչները պատրաստված են 100% բնական մազից: Բարձրորակ նյութերը թույլ են տալիս օգտագործել թարթիչները մինչև 30 անգամ առանց ձևի դեֆորմացման:
Օգտագործման եղանակ
1. Անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նրբունելի, թարթիչների համար նախատեսված սոսինձ և արհեստական թարթիչների մեկ տուփ:
2. Տուփի մաքուր հատվածներից որևէ մեկում սոսինձ լցրեք, թողեք, որ այն մի քիչ չորանա և դառնա առաձգական: Նրբունելու միջոցով մի փունջ թարթիչ վերցրեք տուփից, ծայրը սոսնձի մեջ թաթախեք:
3. Տեղադրելիս պետք է շատ զգույշ լինել: Ոչ մի դեպքում չկպցնեք արհեստական թարթիչը Ձեր բնական թարթիչներից, քանի որ հանելիս դրանք էլ դուրս կգան: Աշխատեք չդիպչել նաև աչքի լորձաթաղանթին: Գտեք այն գիծը, որից աճում են բնական թարթիչները և արհեստականի համար էլ տեղ գտեք այդ շարքում:
4. Աչքի արտաքին կողմում օգտագործեք առավել երկար թարթիչներ, իսկ ներքին ծայրում՝ կարճ:
5. Նկարում պատկերված էֆեկտն ստանալու համար պետք է կպցնել թարթիչները 1-2 մմ հեռավորության վրա, բայց, ըստ էության, Դուք կարող եք կպցնել ավելի խիտ կամ ավելի նոսր' ըստ ճաշակի:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ ԱՄՆ
• Տեսակ՝ թարթիչներ (փնջաձև)
• Չափս՝ միջին