Մազահեռացման մեղրամոմ FLY ալոե վերայի էքստրակտով 100 մլ
Բոլորն էլ ցանկանում են ազատվել մարմնի անցանկալի մազերից: Այս խնդիրը հատկապես անհանգստացնում է կանանց:
Fly ընկերության ալոե վերայի էքստրակտով մոմը հեռացնում է մազերը, սնուցում և փափկեցնում է մաշկը։ Հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ տնային օգտագործման համար։ Այն չի գրգռում մաշկը և լավ հեռացնում է տարբեր երկարության և հաստության մազերը՝ չթողնելով կոտրված մազիկներ։
Ալոե վերայի էքստրակտը թողնում է խոնավեցնող ազդեցություն։ Շնորհիվ իր կլանող և հանգստացնող հատկանիշների նվազեցնում է ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ։
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը լավ մաքրված մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Տեսակ՝ մազահեռացման մոմ
• Ծավալ՝ 100 մլ