Մազահեռացման մեղրամոմ Ro.ial. Chlorophyll 100 մլ
Chlorophyll Ro.ial. մեղրամոմը նախատեսված է նորմալ մաշկի համար: Այն արդյունավետորեն հեռացնում է անցանկալի մազերը՝ մաշկը դարձնելով հարթ և փափուկ։
Բաղադրության մեջ ներառված քլորոֆիլն ունի հակաօքսիդիչ ազդեցություն և նպաստում է հյուսվածքների վերականգմանը:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ