Մազահեռացման մեղրամոմ Ro.ial. Pink Titanium 100 մլ
Ro.ial. տիտանի երկօքսիդով հարստացված մեղրամոմը նախատեսված է նուրբ, զգայուն մաշկի համար:
Տիտանի երկօքսիդը նվազեցնում է կարմրածությունը և ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ:
Pink Titanium Ro.ial. մեղրամոմն արդյունավետորեն հեռացնում է անցանկալի մազերը՝ մաշկը դարձնելով հարթ և փափուկ։
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Տեսակ՝ մազահեռացման մոմ
• Ծավալ՝ 100 մլ