Մազահեռացման մեղրամոմ XANITALIA 100 մլ
Կաթնագույն մեղրամոմն արդյունավետորեն հեռացնում է մազերը մաշկից: Պարունակում է տիտանի երկօքսիդ, որը նյութակառուցվածքը դարձնում է քսուկանման, ինչի շնորհիվ մեղրամոմը հեշտ և արագ է քսվում: Բացի այդ՝ տիտանիումի երկօքսիդը թողնում է փափկեցնող ազդեցություն, մաշկին հաղորդում է հարթություն, վերացնում է կարմրածությունը և ցավոտ զգացողությունները մազահեռացման ժամանակ:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը տաքացնել քարթրիջի տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով՝ զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը լավ մաքրված մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ