Մազահեռացման մեղրամոմ զգայուն մաշկի համար Azulene RICA 800 մլ
Azulene –ը (երիցուկի և հազարատերևուկի էքստրակտ) սնուցում, խոնավացնում և պաշտպանում է մաշկը:
Այս մեղրամոմում պարունակվող բնական յուղերն ունեն խորը փափկեցնող, հանգստացնող և բուժիչ ազդեցություն:
Azulene RICA մեղրամոմը պատրաստված է առանց կոլոփոնի (բևեկնախեժ). չի գրգռում մաշկը:
Այս բարձրորակ մեղրամոմը նախատեսված է մարմնի, դեմքի, թևատակերի և բիկինիի հատվածի համար:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև պահանջվող ջերմաստիճանը, այնուհետև զգուշորեն բարակ շերտով քսել մազահեռացման հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի շերտին դնել մազահեռացման թուղթը, ձեռքի ափով թեթևակի սեղմել և կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Մազահեռացումից հետո օգտագործեք խոնավացնող միջոցներ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 800 մլ