Մազահեռացման մեղրամոմ շատ չոր մաշկի համար Olive Oil RICA 800 մլ
Փափկեցնող և ճարպը կարգավորող հատկությունների շնորհիվ այս մեղրամոմը հատկապես նախատեսված է չոր, ջրազրկված և զգայուն մաշկի համար:
Olive Oil RICA մեղրամոմը պատրաստված է առանց կոլոփոնի. չի գրգռում մաշկը:
Այս բարձրորակ մեղրամոմը նախատեսված է մարմնի, դեմքի, թևատակերի և բիկինիի հատվածի համար:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցնել տաքացնող սարքի մեջ մինչև պահանջվող ջերմաստիճանը, այնուհետև զգուշորեն բարակ շերտով քսել մազահեռացման հատվածին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի շերտին դնել մազահեռացման թուղթը, ձեռքի ափով թեթևակի սեղմել և կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Մազահեռացումից հետո օգտագործեք խոնավացնող միջոցներ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 800 մլ