Մազահեռացման մոմ կաթով FLY
Fly ընկերության կաթով մեղրամոմը հեռացնում է մազերը, սնուցում և փափկեցնում է մաշկը։ Հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ տնային օգտագործման համար։
Մեղրամոմը չի գրգռում մաշկը և լավ հեռացնում է տարբեր երկարության և հաստության մազերը՝ չթողնելով կոտրված մազիկներ։ Բնական մեղրամոմը հարստացված է հանքաին աղերով և պրոտեիններով։
Կիրառման եղանակ
Մեղրամոմը տաքացնել քարթրիջի տաքացնող սարքի մեջ մինչև հեղուկանալը: Այնուհետև փոքր-ինչ սեղմելով զգուշորեն բարակ շերտով քսել մեղրամոմը լավ մաքրված մաշկին՝ մազերի աճի ուղղությամբ: Մեղրամոմի առաջացած շերտին դնել դեպիլյացիայի թուղթը և ձեռքի ափով թեթևակի սեղմել: Երբ մեղրամոմը սառչի (բայց չկարծրանա), կտրուկ շարժումով պոկել թուղթը մազերի աճին հակառակ ուղղությամբ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Տեսակ՝ մազահեռացման մոմ
• Ծավալ՝ 100 մլ