Բրենդ: DELUXE Professional
Պարաֆին հալեցնող սարք MS-908 DELUXE Professional
Այս բարձրորակ սարքը նախատեսված է ոտքերի և ձեռքերի խնամքի համար:
Պարաֆինաթերապիան մաշկը դարձնում է փափուկ և հարթ, բացի այդ՝ այն օժտված է բուժիչ հատկություններով. հանգստացնում է հոդային և մկանային ցավերը, բարելավում է արյան շրջանառությունը:
MS-908 սարքն ունի էկրան, որը թույլ է տալիս վերահսկել ջերմաստիճանը։
Օգտագործման եղանակ
Պարաֆինը լցրեք սարքի մեջ, ապա այն միացրեք: Սպասեք մինչև պարաֆինը ամբողջությամբ հալչի (հալման ջերմաստիճանը 45-60 °С), հետո անջատեք սարքը և թողեք փոքր-ինչ սառչի և խոզանակով քսեք մաշկին:
Բացի այդ՝ կարող եք նաև ձեռքերը կամ ոտքերը ընկղմել պարաֆինի մեջ:
Ավելի լավ ազդեցության համար օգտագործեք պոլիէթիլենային, այնուհետև բամբակե ձեռնոցներ:
Պարաֆինաթերապիայի գործընթացը տևում է 20-30 րոպե:
Առանձնահատկություններ
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Լարում` 220V / 50HZ
• Հզորությունը` 200 Վտ
• Հալման ջերմաստիճանը՝ 45-60C
• Տարողությունը՝ 1,5-2,2 կգ