Մազ կտրող մեքենա LO-PROFX FX825GE Gold BaBylissPRO®
Ամերիկյան ոճով դասական LO-PROFX մեքենաներն ապահովում են գերազանց արդյունք։
Մետաղական կորպուսով LO-PROFX FX825GE Gold BaBylissPRO® պրոֆեսիոնալ մեքենան ունի՝ հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) հզոր, բարձր կատարողականությամբ թվային շարժիչ (6800 պտ/ր), Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 4 ժամ և որն ապահովում է 140 րոպե անդադար աշխատանք,Titanium դանակ (45 մմ)՝ նախատեսված <<ֆեյդ>> կտրվածքի համար (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap))։
LO-PROFX FX825GE մոդելի բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորիչ` 0.5 – 1.4 – 2.3 – 3.2 – 4.2 մմ երկարությամբ կտրվածք ստանալու համար:
Այս նորաոճ և հուսալի մեքենան շատ հարմարավետ է և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի Ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
LO-PROFX FX825GE Gold մեքենայի փաթեթում ներառված են՝ 8 փոփոխվող գլխիկ (1,5 - 3 - 4,8 - 6 - 10 - 13 - 16 – 19 մմ), մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, 1 պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակների բլոկ՝ լայնությունը 45 մմ (Titanium)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ 6800 պտ/ր