Մազի ձևավորման սարք կերամիկա-տուրմալինային ծածկույթով CF-6P Onetech
6-ը մեկում մազի ձևավորման բարձրորակ սարքը նոր սերնդի գլուխգործոց է:
Այս բազմաֆունկցիոնալ սարքն ունի փոփոխվող 6 գլխիկ ( 9-18մմ, 19մմ, 19-15մմ, 25մմ, 32մմ, 13-25մմ)՝ տարբեր տեսակի աննկարագրելի գեղեցիկ գանգուրներ ստանալու համար:
CF-6P Onetech սարքի Ionic համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը՝ մազերին հաղորդելով մետաքսանման փայլ և առողջ տեսք։
Ջերմաստիճանի թվացուցակով LCD էկրանն ապահովում է ջերմաստիճանի վերահսկում:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Հզորություն (Վտ)՝ 45-85
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ (180°C -190°C -210°C -220°C - 230°C)
• Լարի երկարություն (մ)՝ 2.5 (լարը պտտվում է սարքի հետ մեկտեղ)
• Աքսեսուարներ՝ ջերմապաշտպան ձեռնոց, 2 հատ ամրակ