Վարսահարդարիչ Master Pro 3200 Valera Black
Valera-ն շվեյցարական ապրանքանիշ է, որն արտադրում է բարձրորակ սարքավորումներ ավելի քան 68 տարի։
Պատահական չէ, որ «Valera» լատիներեն նշանակում է «առողջ, ուժեղ, համարձակ»:
Ցածր աղմուկի մակարդակով Masterpro 3200 Valera Black բարձրորակ վարսահարդարիչն ունի երկարակյաց AC-PERFORMANCE SELECT (2400վտ) AC շարժիչ, որը ստեղծում է օդի հզոր հոսք՝ ապահովելով առավելագույն արագ հարդարում:
Masterpro 3200 պրոֆեսիոնալ վարսահարդարիչի Backstop համակարգը պաշտպանում է շարժիչը. կանխում է շարժիչի արգելափակումը մազերով։
SMART AIRFLOW տեխնոլոգիան օպտիմալացնում է ներքին օդի հոսքը և ապահովում է առավելագույն հզորություն նվազագույն աղմուկով:
SANIFY Airflow Disinfection System օդի ախտահանման համակարգը զգալիորեն բարելավում է օդի որակը՝ նվազեցնելով վնասակար բակտերիաների քանակը:
Պրոոֆեսիոնալ վարսահարդարիչն ունի իոնային գեներատոր՝ ներկած մազերի գույնի խնամքի ֆունկցիայով։
Սարքն ունի օդի հոսքի արագության և ջերմաստիճանի 6 համակցություն, ինչպես նաև՝ սառը օդի ակնթարթային կոճակ։
Rotocord պտտվող լարով (360°) և մետաղական ֆիլտրով այս վարսահարդարիչը կատարյալ է սրահի համար:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Շվեյցարիա
• Արտադրման երկիր՝ Շվեյցարիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 2000
• Հզորություն (Վտ)՝ 2400
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 80
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3
• Փոփոխվող գլխիկներ՝ 2, որից մեկը երկշերտ է և չի տաքանում
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գ)՝ 560