Էլեկտրական սափրիչ Final Shaver Pro Beardburys
Final Shaver Pro Beardburys գերթեթև (ընդամենը 135 գր) պրոֆեսիոնալ սափրիչն իդեալական է <<Fade>> և <<Tape>> կտրվածքների համար:
Երկակի գլխիկով Final Shaver Pro Beardburys բարձրորակ սափրիչը նախատեսված է և՛ մազերի, և՛ մորուքի համար։
Էլեկտրական սափրիչի գլխիկները տարբեր բարձրությունների վրա են (45 աստիճան անկյան տակ) ավելի մեծ հսկողության և հարմարավետության համար: Յուրաքանչյուր գլխիկ ունի շատ բարակ շեղբեր։ Առաջինը Hitachi սայր է ճշգրիտ կտրվածքի համար (այն կարող է կտրել նույնիսկ ամենաբարակ մազերը), երկրորդը՝ նուրբ կտրվածքի համար է:
Պաշտպանիչ թիթեղները հիպոալերգիկ են․ երաշխավորում են առավելագույն անվտանգ և իդեալական հարթ սափրում՝ առանց մաշկը գրգռելու:
Պրոֆեսիոնալ սափրիչն ունի բարձր կատարողականությամբ Lithium-ion մարտկոց, որը լիցքավորվում է USB լարով։ Լիցքավորումը տևում է 120 րոպե և որն ապահովում է 80 րոպե անդադար աշխատանք:
Final Shaver Pro Beardburys սափրիչը ետնամասում ունի նաև հավելյալ շարժական գլխիկ (trimmer)՝ եզրագծեր կատարելու համար։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց
• Հզորությունը՝ 4 վտ
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Lithium
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 80 րոպե
• Սնուցում՝ 120 րոպեում
• Աքսեսուարներ՝ թավշյա պատյան`սափրիչը պահելու համար, USB լար, խոզանակ
• Քաշ (գ)՝ 135