Մազ կտրող մեքենա 5901 Mini Groove KIEPE® Professional
Գերթեթև (ընդամենը 126 գ) և շատ հարմարավետ Mini Groove KIEPE® Professional մեքենան (թրիմեր) ստեղծվել է առավելագույն արագ և արդյունավետ կտրվածքներ կատարելու համար։
KIEPE® Professional մազ կտրող մեքենան ունի հզոր DC շարժիչ (6000/6500 պտ/ր), բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 60 րոպե և որն ապահովում է 120 րոպե անդադար աշխատանք:
Groove մազ կտրող սարքն ունի նորարական սուր շեղբեր՝ ներկառուցված մաշկի պաշտպանության համակարգով։
T- աձև հատուկ դանակը (38մմ) նախատեսված է հստակ աշխատանքներ կատարելու համար:
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 4 փոփոխվող գլխիկ (1․5, 3․0, 4․5, 6․0 մմ), մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Արագության կարգավորիչ՝ այո
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Շարժիչ՝ 6000/6500 պտ/ր
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց/
• Հզորությունը՝ 6.5 վտ
• Դանակների բլոկ՝ լայնությունը 38 մմ
• LED էկրան՝ այո
• Քաշը՝ 126 գ