Մազ կտրող մեքենա 6339 TOP GUN KIEPE® Professional
KIEPE® Professional իտալական բրենդը ներկայացնում է հրացանի տեսքով TOP GUN մազ կտրող նոր մեքենան, որն աչքի է ընկնում յուրօրինակ դիզայնով, բարձր որակով, թեթև քաշով։
TOP GUN KIEPE® Professional մազ կտրող մեքենան ունի նոր սերնդի արտոնագրված մագնիսական հզոր AC շարժիչ (10,000 պտ/ր), բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 70 րոպե և որն ապահովում է 120 րոպե անդադար աշխատանք:
Այս բարձրորակ մեքենան ունի տիտանի և DLC (ադամանդե ծածկույթ) ծածկույթով պողպատե սուր շեղբեր՝ մաշկի պաշտպանության համակարգով:
TOP GUN մազ կտրող մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ (0,5-1,2մմ)։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է լիցքավորման տակդիր, 5 փոփոխվող մագնիսական գլխիկ (1.5, 3, 6,10,13 մմ), մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ և որպես նվեր՝ պատյանով գոտի (կաշվե):
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ 10000 պտ/ր
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց/
• Հզորությունը՝ 10վտ
• Դանակների բլոկ՝ լայնությունը 45 մմ
• Քաշը՝ 330 գ