Մազ կտրող մեքենա 6342 Tattoo KIEPE® Professional
Նորաձև դիզայնով և նորարարական տեխնոլոգիայով TATTOO պրոֆեսիոնալ մեքենան համատեղում է հարմարավետ օգատագործելն ու բարձր արտադրողականությունը՝ երաշխավորելով ոճի ստեղծման անվերջ հնարավորություններ:
6342 Tattoo KIEPE® Professional մազ կտրող մեքենան հարմար է ինչպես կտրվածքներ կատարելու, այնպես էլ սափրվելու համար։
KIEPE® Professional մազ կտրող մեքենան ունի հզոր DC շարժիչ (6500 պտ/ր), բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 180 րոպե և որն ապահովում է 180 րոպե անդադար աշխատանք:
Պրոֆեսիոնալ սարքի նորարարական շարժիչը և հատուկ հովացման համակարգն ապահովում են սարքի երկարակեցությունը։
Այս բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ (0,5-3,5մմ)։
Սուր շեղբերը ներկառուցված մաշկի պաշտպանության համակարգով են։
Մեքենան ունի նաև շարժական կեռիկ՝ կախելու համար:
Tattoo մազ կտրող մեքենան շատ թեթև է (277 գ), հարմարավետ. չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 10 փոփոխվող գլխիկ (1.5, 3, 4.5, 6, 10, 13, 16, 19, 22, 25 մմ), դանակի բլոկը պաշտպանող գլխիկ, պտուտակահան, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ 6500 պտ/ր
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց/
• Հզորությունը՝ 6.5 վտ
• Դանակների բլոկ՝ լայնությունը 45 մմ
• Լիցքավորման LED ֆունկցիա՝ Այո
• Քաշը՝ 277 գ