Նորաձև դիզայնով պատրաստված FX7870GE մոդելն ունի FERRARI-ի ընկերության կողմից նախագծված հզոր և երկարակյաց շարժիչ (EDM TECHNOLOGY), որն ապահովում է գերազանց արդյունք:
Բարձրորակ սարքը նախատեսված է մորուքի, պարանոցի, ականջի հատվածի ճշգրիտ եզրագծման և մազերի դաջվածքների համար:
Մետաղական կորպուսով և ծալքավոր բռնակով մեքենան ունի DLC/Titanium T- աձև հատուկ դանակ (40մմ), որը, անկախ սարքի դիրքից, ապահովում է բացառիկ տեսանելիություն՝ հստակ աշխատանքներ կատարելու համար:
Դանակը կարող է կարգավորվել՝ հատուկ գլխիկի շնորհիվ, որը ներառված է փաթեթում:
FX7870GE EDM Technology BaBylissPRO® 4Artist մեքենան ունի Li-Ion բարձր կատարողականությամբ մարտկոց, որի լիցքավորումը տևում է 3 ժամ և որն ապահովում է 2 ժամ անդադար աշխատանք:
Թրիմերի թեթև քաշի և հատուկ դիզայնի շնորհիվ չի հոգնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա-թրիմեր (մազերի և մորուքի)
• Լարում (Վ)՝ 100-240 ~50-60 Հց
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ թվային վերահսկվող (EDM TECHNOLOGY) 7200 պտ/ր
• Աքսեսուարներ՝ յուղ, խոզանակ, դանակի պաշտպանիչ գլխիկ, պտուտակահան, դանակը կարգավորող սարք