Մազ կտրող մեքենա GT390 Beardburys
Կոմպակտ, յուրահատուկ դիզայնով GT390 Beardburys մեքենան (թրիմեր) նախատեսված է հարթ, մաշկին մոտ կտրվածքներ կատարելու համար:
Մաշկի պաշտպանության համակարգով DLC «The one» շեղբերով մեքենան, չնայած փոքր չափսի, շատ հզոր է․ ունի դիմացկուն և երկարակյաց ռոտորային շարժիչ (րոպեում 7500 պտույտ)։
Բարձրորակ մեքենայի Li-Ion մարտկոցը, որի լիցքավորումը տևում է ընդամենը 90 րոպե, ապահովում է 2,5 ժամ անդադար աշխատանք:
GT390 Beardburys մեքենան ունի T- աձև դանակ, որն իդեալական է հստակ աշխատանքներ կատարելու համար:
Թեթև, հզոր և հարմարավետ մեքենան համարվում է անփոխարինելի գործիք պրոֆեսիոնալ վարսահարդարների համար:
Փաթեթում ներառված են՝ փոփոխվող գլխիկներ (1.5, 4.5 և 6 մմ), լիցքավորման տակդիր, Micro USB լար, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Դանակի լայնություն (մմ)՝ 40
• Շարժիչ՝ ռոտորային 7500 պտ./ր.
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Լիցքավորման ժամանակ՝ 90 րոպե
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 2․5 ժամ