Մազ կտրող մեքենա LO-PROFX FX726E BaBylissPRO® 4Artist
LO-PROFX FX726E BaBylissPRO® 4Artist նորաձև մոդելն ունի հզոր և երկարակյաց թվային շարժիչ (6800 պտ/ր), որն ապահովում է գերազանց արդյունք, չափազանց դիմացկուն T- աձև հատուկ դանակ (գրաֆիտ, 40մմ), որը, անկախ սարքի դիրքից, ապահովում է բացառիկ տեսանելիություն՝ հստակ աշխատանքներ կատարելու համար: 2,0 մմ խորությամբ ատամներով սայրը հատուկ գլխիկի շնորհիվ (ներառված է փաթեթում) կարգավորվում է զրոյական կտրման համար:
Բարձրորակ սարքը նախատեսված է մորուքի, պարանոցի, ականջի հատվածի ճշգրիտ եզրագծման և մազերի դաջվածքների համար:
LO-PROFX FX726E BaBylissPRO® 4Artist մեքենան ունի Li-Ion բարձր կատարողականությամբ մարտկոց, որի լիցքավորումը տևում է 3 ժամ և որն ապահովում է 4 ժամ անդադար աշխատանք:
Մետաղական կորպուսով և ծալքավոր բռնակով մեքենայի թեթև քաշի և հատուկ դիզայնի շնորհիվ չի հոգնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա-թրիմեր (մազերի և մորուքի)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ թվային 6800 պտ/ր
• Աքսեսուարներ՝ յուղ, խոզանակ, դանակի պաշտպանիչ գլխիկ, պտուտակահան, դանակը կարգավորող սարք