Մազ կտրող մեքենա LO-PROFX FX825E BaBylissPRO® 4Artist
LO-PROFX FX825E BaBylissPRO® 4Artist մազ կտրող պրոֆեսիոնալ մեքենան հիանալի ընտրություն է երկարատև աշխատանքի համար:
Հատուկ տեխնոլոգիայով պատրաստված մետաղական կորպուսով և հարմարավետ բռնակով մազ կտրող մեքենան ունի հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) հզոր և երկարակյաց թվային շարժիչ (6800 պտ/ր), բարձր կատարողականությամբ Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևումը 3 ժամ և որն ապահովում է 2,5 ժամ անդադար աշխատանք, իսկ չափազանց դիմացկուն դանակը (գրաֆիտ, 45 մմ) նախատեսված է <<ֆեյդ>> կտրվածքի համար։
LO-PROFX FX825E մոդելի բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորիչ 0.7 – 1.4 – 2 – 2.8 – 3.5 մմ երկարությամբ կտրվածք ստանալու համար:
Այս նորաոճ և հուսալի մեքենան բավականին թեթև է, շատ հարմարավետ և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 8 փոփոխվող գլխիկ (1,5 - 3 - 4,8 - 6 - 10 - 13 - 16 – 19 մմ), մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, 1 պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակների բլոկ՝ լայնությունը 45 մմ (գրաֆիտ)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Շարժիչ՝ 6800 պտ/ր