Մազ կտրող մեքենա LO-PROFX FX829E FXONE BaBylissPRO®
Փոփոխվող ունիվերսալ մարտկոցով, արդիականացված շարժիչով (N1) LO-PROFX FX829E FXONE նոր մեքենաներն ապահովում են գերազանց արդյունք։
Մետաղական կորպուսով պրոֆեսիոնալ մեքենան ունի հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) հզոր, բարձր կատարողականությամբ թվային N1 շարժիչ (6800 պտ/ր)՝ կրկնակի գնդիկավոր առանցքակալներով՝ ավելի մեծ արդյունավետության համար։
Li-Ion FXONE մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 2 ժամ, ապահովում է 2 ժամ 30 րոպե անդադար աշխատանք։
Լիցքավորման մակարդակը (4 մակարդակ) երևում է մարտկոցի վրայի LED լույսով։
Մեքենան ունի հատուկ կոճակ՝ հեշտությամբ մարտկոցը հանելու համար:
Blue Titanium ծածկույթով դիմացկուն դանակն (MIM) իդեալական է <<ֆեյդ>> կտրվածքի համար (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap)։ Այն ունի ներկառուցված յուղի ռեզերվուար և ուշ է տաքանում (առանց գերտաքացման)։
Բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորիչ` 0.5, 1.3, 2.1, 2.9 – 3.7 մմ երկարությամբ կտրվածք ստանալու համար:
Այս նորաոճ մեքենան շատ հարմարավետ է և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
FX829E FXONE մեքենայի փաթեթում ներառված են՝ փոփոխվող գլխիկներ (1,5 - 3 - 4,8 - 6 - 10 - 13 - 16 – 19 մմ), FXONE մարտկոց, լիցքավորման տակդիր, USB-C ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակի լայնություն՝ 45 մմ (Blue Titanium)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
• Շարժիչ՝ 6800 պտ/ր