Մազ կտրող մեքենա MOSER® KUNO1887-0050
MOSER® գերմանական ընկերության կողմից արտադրված KUNO 1887-0050 մազ կտրող մեքենան, որը նորույթ է, աչքի է ընկնում է մի շարք առանձնահատկություններով. գերթեթև (210 գր) է, ունի գերհզոր, դիմացկուն, երկարակյաց հատուկ շարժիչ (Бесщёточный мотор), որն ապահովում է րոպեում 7200 պտույտ՝ անկախ մազերի խտությունից:
Այս բարձրակարգ մեքենան ունի Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 1 ժամ 10 րոպե և որն ապահովում է 2 ժամ անդադար աշխատանք:
Տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորող համակարգով ( 0.5-2 մմ կտրվածք ստանալու համար) բացառիկ BLENDING BLADE ալիքաձև դանակն (46 մմ) իդեալական է կարճ, սահուն կտրվածքներ կատարելու համար:
MOSER® պրոֆեսիոնալ մեքենան թեթև քաշի, էրգոնոմիկ դիզայնի, հատուկ չսահող ծածկույթի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Նորաձև և հարմարավետ մազ կտրող մեքենան համարվում է իդեալական և անփոխարինելի գործիք պրոֆեսիոնալ վարսահարդարների համար:
Փաթեթում ներառված են՝ հավելյալ դանակի բլոկ Universal MAGIC BLADE 46 մմ (տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորող համակարգով 0.7-3 մմ կտրվածք ստանալու համար), 6 փոփոխվող մագնիսական գլխիկ (1.5/3/4.5/6/9/12 մմ), լիցքավորման տակդիր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Մոդել՝ 1887-0050
• Դանակների բլոկ՝ BLENDING BLADE 46 մմ, Universal MAGIC BLADE 46 մմ
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Կտրվածքի երկարություն՝ 0,5 -2 մմ, 0,7-3 մմ
• Սնուցման աղբյուր ՝ մարտկոց, էլեկտրական ցանց
• Շարժիչ՝ գերհզոր, դիմացկուն շարժիչ (Бесщёточный мотор), 7200 պտ/ր
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 2 ժամ
• Լիցքավորման ժամանակ՝ ~1 ժամ 10 րոպե, արագ լիցքավորում
• Քաշ՝ 210 գ