Մազ կտրող մեքենա Skid.Zero Beardburys
Beardburys ընկերության կողմից արտադրված մազ կտրող մեքենան, որը նորույթ է, նախատեսված է առավելագույն հարթ կտրվածքների համար: Ճապոնական շեղբերով (հիպոալերգեն) մեքենան, չնայած փոքր չափսի, շատ հզոր է․ ունի դիմացկուն և երկարակյաց շարժիչ (րոպեում 6500 պտույտ)։
Բարձրակարգ մեքենայի Li-Ion մարտկոցի լիցքավորումը տևում է ընդամենը 2 ժամ և որն ապահովում է 4 ժամ անդադար աշխատանք:
Նորաձև մեքենան ունի T- աձև դանակ, որն իդեալական է հստակ աշխատանքներ կատարելու համար:
Skid.Zero թեթև, հզոր և հարմարավետ մեքենան համարվում է անփոխարինելի գործիք պրոֆեսիոնալ վարսահարդարների համար:
Փաթեթում ներառված են՝ 3 փոփոխվող գլխիկ ( 1.5, 4.5 և 6 մմ), լիցքավորման տակդիր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Դանակի լայնություն (մմ)՝ 40
• Շարժիչ՝ ցածր աղմուկի մակարդակով 6500 պտ./ր. (DC motor)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային
• Լիցքավորման ժամանակ՝ ~2 ժամ
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 4 ժամ