Մազերը գանգրացնելու սարք BaBylissPRO® BAB2914E Digicurl 4Artist Ø32մմ
Այս էքստրա երկար (190 մմ) պրոֆեսիոնալ սարքը պատրաստված է Keratin Lustre տեխնոլոգիայով. ունի կերատինի խառնուրդով կերամիկական ծածկույթ, որի շնորհիվ մազերը դառնում են ավելի հարթ, փայլուն և մետաքսանման։
Յուրահատուկ տեխենոլոգիայի և 32 մմ տրամագիծ ունեցող ձողիկի շնորհիվ հնարավոր է դառնում ունենալ շատ գեղեցիկ ու փայլուն խոպոպներ:
60%-ով ավելի երկար աշխատանքային մակերեսի շնորհիվ (սովորականից երկար է) սարքով աշխատելը դարձել է շատ ավելի արագ, հեշտ և հարմարավետ:
72 րոպե աշխատելուց հետո սարքը ավտոմատ անջատվում է՝ անվտանգության համար: Ունի ջերմաստիճանը կարգավորող 11 ռեժիմ՝ 160°C-ից մինչև 210°C-ի ընտրության համար, իսկ LCD էկրանը թույլ է տալիս վերահսկել ընտրված ջերմաստիճանը:
Առկա չափսերը՝ 10, 16, 19, 25, 32 մմ
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի գանգրացման սարք
• Շարք՝ 4Artist
• Ավտոմատ անջատում՝ 72 րոպե աշխատելուց հետո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 160-210 (11 ռեժիմ)
• Սնուցում՝ 230Վ ~ 50Հց, 64Վտ
• Լարի երկարություն (մ)՝ 3
• Տրամագիծ (մմ)՝ 32
• Ջերմամեկուսացված գլխիկ՝ այո
• Ներառված՝ ջերմապաշտպան ձեռնոց և տակդիր-ծածկույթ