Մազի ձևավորման սարք BaBylissPRO® BAB2369TTE Ø19մմ Titanium-Tourmaline Triple Barrel Waver (Ionic 3D Waver)
BaBylissPRO® BAB2369TTE–ն մազի ձևավորման պրոֆեսիոնալ սարք է տիտան-տուրմալինային ծածկույթով։ Սարքն իր 3 թիթեղների առկայությամբ տարբերվում է մազի ձևավորման սովորական սարքից, ինչն էականորեն արագացնում է գործընթացը և ընդլայնում BaBylissPRO® BAB2369TTE-ի հնարավորությունները։
Տուրմալին կիսաթանկարժեք քարի մանր մասնիկները տաքացման ժամանակ արտադրում են բացասական լիցքավորված իոններ, ինչպես նաև ձևավորում են ինֆրակարմիր հոսք, ինչի շնորհիվ մազը չի էլեկտրականանում:
BaBylissPRO® BAB2369TTE մոդելի լարը էքստրա երկար է, ինչը հնարավորություն կտա Ձեզ ստեղծել անկրկնելի և շքեղ սանրվածքներ՝ օգտագործելով սարքը բավականին մեծ հեռավորության վրա:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք
• Ծածկույթ՝ titanium-tourmaline տեխնոլոգիա
• Ջեռուցման մակարդակ՝ կարգավորվող
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 150-210 (5 ռեժիմ)
• Ցուցիչ՝ լուսային
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Տրամագիծ (մմ)՝ 19
• Ջերմամեկուսացված գլխիկ՝ այո
• Սնուցում՝ 230Վ ~ 50Հց, 79 Վտ