Մազի ձևավորման սարք BaBylissPRO® BAB2470TDE Ø10մմ Titanium Diamond էքստրա երկար
BaBylissPRO® BAB2470TDE–ն մազի ձևավորման պրոֆեսիոնալ սարք Է (Ø 10մմ) նոր Titanium Diamond շարքից։ 60%-ով ավելի երկար աշխատանքային մակերեսի շնորհիվ (սովորականից երկար է) սարքով աշխատելը դարձել է շատ ավելի արագ, հեշտ և հարմարավետ։
BaBylissPRO® BAB2470TDE մոդելն ունի նոր Titanium Diamond տիտանի ծածկույթ, որը պարունակում է ադամանդի փոշի։ Ադամանդի փոշի պարունակող տիտանը զգալիորեն դիմացկուն է բարձր ջերմաստիճանների։
BaBylissPRO® BAB2470TDE մոդելն իր դիզայնի շնորհիվ էրգոնոմիկ և հարմարավետ է։ Ներկառուցված տակդիրը, ջերմամեկուսացված գլխիկը ապահովում են առավել հարմարավետություն։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք
• Ծածկույթ՝ Titanium Diamond
• Ավտոմատ անջատում՝ 72 րոպե աշխատելուց հետո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 135-220 (30 ռեժիմ)
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Տրամագիծ (մմ)՝ 10
• Ջերմամեկուսացված գլխիկ՝ այո
• Ներկառուցված տակդիր՝ այո
• Սնուցում՝ 230V~ , 50-60 Hz, 29W
• Ներառված՝ ջերմապաշտպանիչ ձեռնոց և տակդիր