Մազի ձևավորման սարք տիտան-տուրմալինային ծածկույթով BaBylissPRO® BAB2281TTE Ø19-32մմ
Տիտան-տուրմալինային ծածկույթով BaBylissPRO® BAB2281TTE մազի ձևավորման պրոֆեսիոնալ սարքը նախատեսված է գեղեցիկ գանգուրներ ստեղծելու համար (Ø19-32մմ)։
Տուրմալին կիսաթանկարժեք քարի մանր մասնիկները տաքացման ժամանակ արտադրում են բացասական լիցքավորված իոններ, ինչպես նաև ձևավորում են ինֆրակարմիր հոսք, ինչի շնորհիվ մազը չի էլեկտրականանում:
BaBylissPRO® BAB2281TTE-ի լարը էքստրա երկար է, ինչը հնարավորություն կտա Ձեզ օգտագործել սարքը բավականին մեծ հեռավորության վրա:
Բռնակի փափուկ ""Soft-Touch"" ծածկույթի և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ Ձեր ձեռքը չի հոգնի աշխատելու ընթացքում։
Փաթեթում ներառված է ջերմապաշտպան ձեռնոց և տակդիր:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք
• Ծածկույթ՝ տիտան-տուրմալինային
• Ջեռուցման մակարդակ՝ կարգավորվող
• Ավտոմատ անջատում՝ 72 րոպե աշխատելուց հետո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 110-190
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Տրամագիծ (մմ)՝ 19-32
• Ջերմամեկուսացված գլխիկ՝ այո