Վարսահարդարիչ Academy Pro 2400 EQ Black Valera
Valera-ն շվեյցարական ապրանքանիշ է, որն արտադրում է բարձրորակ սարքավորումներ ավելի քան 68 տարի։
Պատահական չէ, որ «Valera» լատիներեն նշանակում է «առողջ, ուժեղ, համարձակ»:
Academy PRO 2400 EQ կոմպակտ (17 սմ), գերթեթև, բազամաֆունկցիոնալ, դիմացկուն և չափազանց հզոր վարսահարդարիչի ժամանակակից BLDC թվային շարժիչը (Бесщеточный) 5 անգամ ավելի երկարակյաց է, քան AC շարժիչը:
Ցածր աղմուկի մակարդակով և 2200 Վտ հզորությամբ բարձրորակ վարսահարդարիչն ապահովում է առավելագույն արագ հարդարում:
Academy PRO 2400 EQ պրոֆեսիոնալ վարսահարդարիչի Backstop համակարգը պաշտպանում է շարժիչը։
SMART AIRFLOW տեխնոլոգիան օպտիմալացնում է ներքին օդի հոսքը և ապահովում է առավելագույն հզորություն նվազագույն աղմուկով:
SANIFY Airflow Disinfection System օդի ախտահանման համակարգը զգալիորեն բարելավում է օդի որակը՝ նվազեցնելով վնասակար բակտերիաների քանակը:
Պրոֆեսիոնալ վարսահարդարիչն ունի իոնային գեներատոր՝ ներկած մազերի գույնի խնամքի ֆունկցիայով։ Այս բարձրորակ վարսահարդարիչն ունի նաև օդի ճնշման կայունացուցիչ։
Սարքի ճիշտ և երկարաժամկետ աշխատանքն ապահովում է eQ-AIR controller-ը` օդի հոսքի ախտորոշիչ համակարգը: Կապույտ ցուցիչի դեպքում օդի հոսքը նորմալ է, իսկ կարմիր ցուցիչն ազդանշան է տալիս ֆիլտրը մաքրելու համար:
Սարքն ունի օդի հոսքի արագության և ջերմաստիճանի 6 համակցություն, ինչպես նաև՝ սառը օդի ակնթարթային կոճակ։
Rotocord պտտվող լարով (360°) և մետաղական ֆիլտրով այս վարսահարդարիչը կատարյալ է սրահի համար:
Հավաքածուն ներառում է Touch Me սառը և ստանդարտ գլխիկներ և պայուսակ (պարկ):
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Շվեյցարիա
• Արտադրման երկիր՝ Շվեյցարիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 10000
• Հզորություն (Վտ)՝ 2200
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 93
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3
• Փոփոխվող գլխիկներ՝ 2, որից մեկը երկշերտ է և չի տաքանում
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գ)՝ 440