Վարսահարդարիչ BaBylissPRO® 4Artist BAB800IE SteelFX Barbers Spirit
BaBylissPRO® 4Artist BAB800IE SteelFX Barbers Spirit յուրօրինակ դիզայնով պատրաստված պրոֆեսիոնալ վարսահարդարիչը պատրաստված է չժանգոտվող պողպատից, որն ամուր է և դիմացկուն և չի տաքանում աշխատանքի ընթացքում: Այս վարսահարդարիչը հարմար տարբերակ է տղամարդկանց համար:
Վարսահարդարիչի բռնակն այնպես է կառուցված, որ ձեռքի ափի մեջ կատարելապես տեղավորվի և նախաբազկային մկանային լարվածությունը թեթևացնի:
Բարձրորակ վարսահարդարիչն ունի Ferrari-ի ընկերության կողմից մշակված հզոր շարժիչ, որը 10 անգամ երկարակյաց է` համեմատած այլ պրոֆեսիոնալ վարսահարդարիչների հետ:
Վարսահարդարիչի oդի հոսքի ուժն ու ջերմաստիճանը փոփոխվում են գլխիկով կամ առանց դրա աշխատելիս: Այսպիսով՝ գլխիկով աշխատելիս օդի հոսքը 93(մ³/ժ) է, ջերմաստիճանը՝ 115 C, իսկ առանց գլխիկի` 64 (մ³/ժ) է, ջերմաստիճանը՝ 70 C: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս մազերը հարդարել ապահով և արդյունավետ:
BaBylissPRO® 4Artist BAB800IE վարսահարդարիչի իոնիկ համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք հարթեցնում են մազի կուտիկուլան, նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի հարթ ու փայլուն։
Այս վարսահարդարիչն ունի նաև արագ հովացման համար նախատեսված կոճակ:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Բարձր արագությամբ թվային շարժիչ (19000 պտույտ րոպեում)
• Հզորություն (Վտ)՝ 2000
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 93
• Օդի արագություն`180 կմ / ժ
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Արագության ռեժիմները՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 3
• Փոփոխվող գլխիկներ՝ 1
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 540