Վարսահարդարիչ BaBylissPRO® Stellato Digital 4Artist BAB7500IE
Գերթեթև (396գր) պրոֆեսիոնալ Stellato Digital վարսահարդարիչն ունի Ferrari-ի ընկերության կողմից մշակված թվային հզոր շարժիչ (SMART), որը 10 անգամ երկարակյաց է` համեմատած այլ պրոֆեսիոնալ վարսահարդարիչների:
BaBylissPRO® 4Artist BAB7500IE վարսահարդարիչի իոնիկ համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք հարթեցնում են մազի կուտիկուլան, նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի հարթ ու փայլուն։
Այս վարսահարդարիչն ունի հովացման համար նախատեսված հատուկ կոճակ, ինչպես նաև՝ Turbo համակարգ, որը մեծացնում է օդի հոսքը՝ առանց ջերմաստիճանի բարձրացման և ապահովում է արագ և անվնաս հարդարումը: Բացի այդ՝ BaBylissPRO® Stellato Digital 4Artist BAB7500IE վարսահարդարիչի երկակի առանձնահատուկ գլխիկը թույլ է տալիս արդյունավետորեն հարդարել մազերը:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 10000
• Հզորություն (Վտ)՝ 2400
• Օդի արագություն`208 կմ / ժ
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 91
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,8
• Ջերմակարգավորման և արագության ռեժիմներ՝ 12
• Փոփոխվող գլխիկներ՝ 3
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 396
• Աքսեսուարներ՝ խլացուցիչ, 3 փոփոխվող գլխիկ (1-ն առանձնահատուկ է. ունի երկակի գլխիկ), դիֆուզոր