Վարսահարդարիչ Barber 5 Star 4317-0470 WAHL
WAHL գերմանական բրենդը ներկայացնում է նոր, ռետրո ոճով պրոֆեսիոնալ Barber 5 Star վարսահարդարիչը։
Մետաղական ծածկույթով (քրոմապատ) Barber 5 Star բարձրորակ վարսահարդարիչը, որն ունի հզոր, երկարակյաց AC շարժիչ (2200 Վտ), ապահովում է արագ և արդյունավետ հարդարում։
Վարսահարդարիչը պատրաստված է տուրմալին-իոնային տեխնոլոգիայով. բացասական իոնները մազերը դարձնում են հարթ, փայլուն և նպաստում են արագ չորացմանը:
Յուրօրինակ դիզայնով պատրաստված պրոֆեսիոնալ վարսահարդարիչն ամուր է և դիմացկուն, իսկ բռնակն այնպես է կառուցված, որ ձեռքի ափի մեջ կատարելապես տեղավորվի և նախաբազկային մկանային լարվածությունը թեթևացնի:
Այս վարսահարդարիչն ունի նաև արագ հովացման համար նախատեսված կոճակ, հեշտ մաքրվող ֆիլտր, իսկ օդը կենտրոնացնող երկու գլխիկն ավելի են բարելավում օդի հոսքը։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Շարժիչ՝ երկարակյաց պրոֆեսիոնալ AC հզոր շարժիչ
• Հզորություն (Վտ)՝ 2200
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 97
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Արագության ռեժիմները՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 3
• Փոփոխվող գլխիկներ՝ 2 (կարճ և երկար մազերի համար)
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 680