Վարսահարդարիչ BLACKFX FXBDB1E BaBylissPRO® 4Artist
Օդի առավելագույն հոսքով, ցածր աղմուկի մակարդակով, շարժական ֆիլտր-խլացուցիչով REDFX վարսահարդարիչը՝ Իտալիայում արտադրված, ապահովում է արագ և արդյունավետ հարդարում՝ հաշվի առնելով ձեր և ձեր հաճախորդների հարմարավետությունը: BLACKFX պրոֆեսիոնալ վարսահարդարիչն իդեալական է և՛ մազերի, և՛ մորուքի հարդարման համար։
Գերթեթև և նորաձև վարսահարդարիչն ունի թվային շարժիչ, որը 10 անգամ երկարակյաց է` համեմատած այլ պրոֆեսիոնալ վարսահարդարիչների:
BLACKFX FXBDB1E BaBylissPRO® 4Artist վարսահարդարիչի իոնիկ համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի հարթ և փայլուն։
Պրոֆեսիոնալ վարսահարդարիչն ունի հովացման համար նախատեսված հատուկ կոճակ, ինչպես նաև՝ Turbo ֆունկցիա, որը մեծացնում է օդի հոսքը և արագությունը՝ առանց ջերմաստիճանի բարձրացման, ապահովում է արագ և անվնաս հարդարում:
Յուրօրինակ դիզայնով վարսահարդարիչն ունի մորուքը չորացնելու և հարդարելու համար նախատեսված սանր (գլխիկին ամրացվող), կողային ելուստներով նոր գլխիկներ, որոնց կարելի է դիպչել նույնիսկ վարսահարդարիչով աշխատելիս։
Վարսահարդարիչի թեթև քաշի (420գ) և հատուկ բռնակի (մետաղական, ծալքավոր) շնորհիվ կարող եք աշխատել առանց լարվածության և հոգնածության։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Բարձր արագությամբ EDM TECHNOLOGY շարժիչ (23500 պտույտ րոպեում)
• Անդադար աշխատանքային ժամ՝ 10000
• Հզորություն (Վտ)՝ 2200
• Օդի հոսք (մ³/ժ)՝ 73
• Օդի արագություն`190 կմ / ժ
• Ionic համակարգ՝ այո
• Turbo ֆունկցիա՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Ջերմակարգավորման և արագության ռեժիմներ՝ 4
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 420
• Աքսեսուարներ՝ 3 փոփոխվող գլխիկ, որից մեկն ունի շարժական սանր մորուքի համար, դիֆուզոր