Վարսահարդարիչ EXCESS-HQ BaBylissPRO® BAB6990IE
EXCESS-HQ BaBylissPRO® BAB6990IE իդեալական հզոր գործիք է վարսահարդարների համար։ 2600 Վտ հզորությունն ապահովում է արագ հարդարում՝ խնայելով ժամանակը:
EXCESS-HQ BaBylissPRO® պրոֆեսիոնալ վարսահարդարիչները ունեն բարձր կատարողականությամբ AC շարժիչ (Իտալիայում արտադրված), ինչպես նաև՝ իոնիկ համակարգ, որն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը՝ մազերը դարձնելով ավելի հարթ ու փայլուն։
100% պրոֆեսիոնալ բռնակի և թեթև քաշի շնորհիվ նորաձև վարսահարդարիչը չի հոգնեցնում և մկանային լարվածություն չի առաջացնում աշխատանքի ընթացքում։
EXCESS-HQ BaBylissPRO® վարսահարդարիչն ունի նաև արագ հովացման համար նախատեսված կոճակ, կողային ելուստներով նոր գլխիկներ, որոնց կարելի է դիպչել նույնիսկ վարսահարդարիչով աշխատելիս:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Հզորություն (Վտ)՝ 2600
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 75
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Արագության ռեժիմները՝ 2
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Փոփոխվող գլխիկներ՝ 2
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գ)՝ 555