Վարսահարդարիչ FALCO Silver BAB8550E BaBylissPRO®
Լավագույն նյութերով և ամենաառաջադեմ տեխնոլոգիաներով արտադրված BaByliss PRO BAB8550E Falco պրոֆեսիոնալ վարսահարդարիչն ունի թվային նոր շարժիչ (100000 պտ/ր), որն ապահովում է օդի առավելագույն արագություն մինչև 244 կմ/ժ:
Աղմուկի նվազագույն մակարդակով գերթեթև (388 գ) վարսահարդարիչն աշխատանքը կդարձնի ավելի արագ և հարմարավետ: Աշխատանքի ընթացքում կորպուսը չի տաքանում։
FALCO վարսահարդարիչի իոնիկ համակարգն արտադրում է բացասական լիցքավորված իոններ, որոնք հարթեցնում են մազի կուտիկուլան, նվազեցնում են մազերի ստատիկ էլեկտրականության մակարդակը և դարձնում են մազն ավելի հարթ ու փայլուն։
FALCO Gold BAB8550E վարսահարդարիչն ունի բացառիկ 360° պտտվող լար։
Հետևի հատվածի շարժական ֆիլտրը մագնիսական է, որը հեշտացնում է մաքրումը։
T-ձև դիզայնով պրոֆեսիոնալ վարսահարդարիչը շատ հարմար տարբերակ է ամենախստապահանջ վարսահարդարների համար։
Հավաքածուն ներառում է 2 փոփոխվող գլխիկ, դիֆուզոր, հետևի հատվածի մագնիսական ֆիլտր։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Անդադար աշխատանքային ժամ՝ 5000
• Հզորություն (Վտ)՝ 2000
• Օդի արագություն`244 կմ / ժ
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 55
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 2,8
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Արագության ռեժիմներ՝ 3
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 388