Վարսահարդարիչ Xcell S Black Gamma+
GAMMA+ իտալական բրենդը, որը վարսահարդարման գործիքների արտադրության ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկն է, ներկայացնում է նորարարական և բարձր տեխնոլոգիական սարքեր։
Gamma+ Xcell S նոր սերնդի պրոֆեսիոնալ վարսահարդարիչի հզորությունը և օդի հոսքի արագությունը (3D vortex 120 կմ/ժ) ապահովում են անհավանական արագ հարդարում։ Նոր վարդակների միացման համակարգը մեծացնում է օդի հոսքը և ապահովում ավելի արագ չորացում: Xcell S-ը չափազանց անաղմուկ է. ներքին սպունգային ֆիլտրը կլանում է աղմուկը:
Xcell S գերթեթև, կոմպակտ վարսահարդարիչն ունի՝
• երկարակյաց G-TRON շարժիչ (120.000 պտ/ր)՝ ծայրահեղ բարձր ճնշման և լավագույն կատարողականության համար,
• գերառաջադեմ արհեստական ինտելեկտ՝ ջերմաստիճանի խելացի կառավարման համար,
• հավաստագրված մանրէասպան և ախտահանիչ ազդեցություն,
• եռակի պաշտպանիչ ֆիլտր,
• էներգախնայողության ֆունկցիա. սպառում է միայն անհրաժեշտ էներգիան,
• Smart Memory ֆունկցիա, որը պահպանում է վերջին օգտագործված կոնֆիգուրացիան,
• Ionic տեխնոլոգիա, որը մազերը դարձնում է ավելի հարթ և փայլուն,
• LED ինտերֆեյս 12 ռեժիմով,
• արգելափակման գործառույթ՝ պատահական սեղմումից խուսափելու համար։ Եթե օգտագործման ընթացքում պատահաբար սեղմեք ջերմաստիճանի կոճակները, դուք չեք փոխի սահմանված կարգավորումները:
Հավաքածուն ներառում է 4 փոփոխվող գլխիկ մազի, մորուքի համար, դիֆուզոր, հավելյալ ֆիլտր։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Հզորություն (Վտ)՝ 1600
• Ionic համակարգ՝ այո
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գ)՝ 290
• Փոփոխվող գլխիկներ՝ 4 (extreme, classic, delicate, elegant)