Լոսյոն մազաթափության դեմ էներգիա հաղորդող ALFAPARF MILANO Semi di Lino 10 մլ
ALFAPARF MILANO ընկերությունը ներկայացնում է Ձեզ իր Semi di Lino ապրանքաշարքից մազերին էներգիա հաղորդող լոսյոն: Այն մազաթափության դեմ ակտիվ պայքարող լոսյոն է։
Առավելությունները.
• խթանում է մազերի աճը,
• մազաթափության դեմ խնամքի միջոց է,
• լոսյոնն ունի պաշտպանիչ, ամրացնող ու գույնը պահպանող ազդեցություն,
• տալիս է մազերին լրացուցիչ փայլ:
Չի պարունակում պարաֆին, հանքային յուղեր:
Oգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո մեկ սրվակի պարունակությունը տարածեք գլխամաշկի վրա: Մերսեք շրջանաձև շարժումներով՝ կլանումը խթանելու համար: Մի՛ լվացեք: Ինտենսիվ բուժման համար խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 4 սրվակ 3 շաբաթ շարունակ։ Այնուհետեւ շարունակեք շաբաթական 2 սրվակ 5 շաբաթ շարունակ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 10 մլ