Հեղուկ-ֆլյուիդ բոլորը մեկում չլվացվող նորմալ մազերի համար ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
Alfaparf Milano բրենդի կողմից ներկայացված մազերի խնամքի միջոցների շարքին է պատկանում Semi di Linօ Diamond մազերը սնուցող և փայլ հաղորդող յուրահատուկ հավաքածուն նորմալ մազերի համար:
Semi di Lino մազերի խնամքի միջոցների շնորհիվ հյուծված ու վնասված, տարբեր արտաքին գործոնների ազդեցությունից թուլացած ու հլհլված մազերը վերականգնում են իրենց երբեմնի փայլն ու փափկությունը, կենսառողջ տեսքն ու բնական գեղեցկությունը` դառնալով ամուր և վերակազմված:
Extraordinary All-in-1 Fluid-ը ունի մի շարք դրական կողմեր.
• կատարում է մազերը չխճճող գործառույթ,
• պաշտպանում է մազերն ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունից,
• տալիս է մազերին փայլ ու փափկություն,
• ունի տևական ազդեցություն,
• նպաստում է մազերի գույնի տևական պահպանմանը,
• վերականգնում է ճյուղավորված ծայրերը և կանխում վերջիններիս առաջացումը:
Չի պարունակում սուլֆատ:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին:
Օգտագործման եղանակ
Քիչ քանակությամբ լցնել հեղուկը ձեռքի ափին և նուրբ շարժումներով քսել մաքուր մազերին (խոնավ կամ չոր) վերից վար: Այս գործընթացներից հետո կարող եք անցնել մազերի հարդարմանը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝125 մլ