Մազերը էլաստիկ դարձնող մուս միջին ֆիքսացիա ALFAPARF MILANO Style Stories 250 մլ
ALFAPARF MILANO բրենդի կողմից ներկայացրած Style Stories շարքը խենթացնող նորույթ է: Style Stories մազերի խնամքի միջոցների նոր շարքը հավասարազոր է “Ձեր մազերին նոր կյանք” արտահայտությանը:
Թանկարժեք յուղերն ու բնական բաղադրիչները կատարելապես բաշխված են ALFAPARF MILANO բրենդի Style Stories նոր շարքի մեջ` տալով մազերին կենսառողջ ու հարստացած, շքեղափայլ տեսք:
Style Stories Flexible մուսը հագեցած է “Moringa” յուղով: Մուսի մասնիկները, ստեղծելով բարակ և անտեսանելի թաղանթ, պաշտպանում ու ամրացնում են մազերը բոլոր տեսակի բացասական ազդեցություններից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
Այն դարձնում է մազերն առաձգական ու փափուկ, տալիս մազերին լրացուցիչ փայլ: Այն ապահովում է ծավալն արմատներից և ունի տևական ազդեցություն:
“Moringa” յուղը մեծապես հագեցնում է խոնավության պակասը` կանխելով չորությունը:
Օգտագործման եղանակ
Անհրաժեշտ է խոնավ և մաքուր մազերին քսել քիչ քանակությամբ մուս: Նախքան քսելը չմոռանալ թափ տալ Style Stories մուսը: Այս գործընթացներից հետո կարող եք անցնել մազերի հարդարմանը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Style Stories
• Ծավալ՝ 250 մլ