Բրենդ: INSIGHT Professional
Սնուցող և փայլ հաղորդող յուղ գանգուր մազերի համար Elasti-Curl INSIGHT Professional 50 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Գանգուր մազերի համար նախատեսված INSIGHT Professional Elasti-Curl շարքի խնամքի միջոցների շնորհիվ Դուք կունենանք գեղեցիկ, առողջ գանգուրներ։
Elasti-Curl բազմաֆունկցիոնալ յուղը, որն իդեալական է բոլոր տեսակի գանգուր մազերի խնամքի համար, սնուցում է մազերը՝ դրանք դարձնելով ավելի փափուկ, փայլուն։ Այն չի ծանրացնում մազերը։
Հարստացված է օրգանական կոկոսի, չիայի սերմի և լեռնային գետնանուշի (sacha inchi) յուղերով, որոնք սնուցում, փափկեցնում են մազերը։
Օգտագործման եղանակ
Հարդարելուց հետո մի քանի կաթիլ յուղ քսել ձեռքերի ափերին և տարածել մազերի վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծայրերին։
Elasti-Curl բազմաֆունկցիոնալ յուղը կարելի է օգտագործել նաև շամպունով մազերը լվանալուց առաջ։ Այն քսել մազերին, թողնել մի քանի րոպե, լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 50 մլ